Փոփոխություններ ՀՀԿ կազմում

Փոփոխություններ ՀՀԿ կազմում
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը, որը տևեց բավականին երկար՝ մոտ 4 ժամ։ Նիստը, մեր տեղեկություններով, անցել է բավականին թեժ մթնոլորտում։ Քննարկումը բուռն է ընթացել հատկապես ընտրրություններն մասնակցության և ռեյտինգային ընտրակարգով առաջադրման հարցերի շուրջ։ Նիստի կեսից դուրս է եկել Ռուբեն Հայրապետյանը, ով չի շփվել լրագրողների հետ։ Հայապետյանը, ինչպես նկատելի էր նրա դեմքից, բավականին զայրացած էր։



Նիստի օրակարգում, բացի ընտրություններին վերաբերող հարցերից, եղել են նաև ՀՀԿ ղեկավար մարմնում որոշակի փոփոխություններ իրականացնելու մասին հարցեր։ Մասնավորապես, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանի փոխարեն այժմ ԳՄ անդամ է դարձել Հայկ Մամիջանյանը։ Վիգեն Սարգսյանն ընտրվել է ՀՀԿ ղեկավարի առաջին տեղակալ։ Նրանից առաջ, հիշեցնենք, Կարեն կարապետյանն էր առաջին տեղակալը։ Փոխվել է նաև ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավարը, ով մինչ այս պահը Հերմինե Նաղդալյանն էր։ Առաջարկվել է Կարինե Աճեմյանի թեկնածությունը, ով էլ քվեարկությամբ ընտրվել է ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ՝ փոխարինելով Նաղդալյանին։ Մինչ Աճեմյանը, սակայն, ՀՀԿ ղեկավարության կողմից օրեր առաջ նախ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին էր առաջարկվել դառնալ կանանց խորհրդի նախագահ, սակայն Հովհաննիսյանը մերժել է առաջարկը։