«Նաիրիտ» ՓԲԸ սնանկության կառավարիչը արգելել է փորձագետներին մուտք գործել գործարան

«Նաիրիտ» ՓԲԸ սնանկության կառավարիչը արգելել է փորձագետներին մուտք գործել գործարան
Այսօր «Նաիրիտ» ՓԲԸ սնանկության կառավարիչ Կարող Ասատրյանը արգելել է գործարանում տեխնիկական աուդիտ իրականացնողների փորձագետներին մուտք գործել գործարան։



Պատճառաբանությունը «Հրապարակ» թերթում տպագրված «[Նոր Հայաստան, հին թալան](https://www.hraparak.am/posts/5bc6d2fa5b5dd506a29bdc2e/%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%AB%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%AC%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AB%D6%80%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1)» հոդվածն է, որով տեղեկացրել էինք, որ աուդիտը խոչընդոտվում է, ապամոնտաժվում են արտադրամասեր, տեխնիկական ջրերի եւ գործարանին գոլորշի մատակարարող խողովակաշարեր։



Այս մասին հայտնեց Նաիրիտի համակարգող խմբի անդամ Սեդա Մատինյանը։



Հիշեցնենք, որ աուդիտին մասին որոշումն ընդունվել էր Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ համակարգող խմբի բանակցությունների արդյունքում։ Սնանկության կառավարիչը մեզ որեւէ պարզաբանում չի տվել։ Նա մամուլի հետ չի շփվում։



**Սյուզան Սիմոնյան**