Քանյե Ուեսթը չի դադարում զարմացնել

Քանյե Ուեսթը չի դադարում զարմացնել
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը չի դադարում զարմացնել ինչպես իր երկրպագուներին, այնպես էլ հասարակությանը։ Հայազգի ռեալիթի շոուների թագուհի Քիմ Քարդաշյանի ամուսինը յուօրինակ ժեստ է արել՝ Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեվենիին՝ սպիտակ սպորտային կոշիկներ նվիրելով։



Նվերը ռեփերը մատուցել է Ուգանդայի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Քիմ Քարդաշյանը։ Այս մասին հաղորդում է [Sky News](https://news.sky.com/story/kanye-west-gives-ugandan-leader-pair-of-trainers-on-trip-to-east-african-country-11526780)-ը։ Իր հերթին Մուսեվենին աստղային զույգին կնքել է աֆրիկյան անուններով։ Եվ այսպես, Աֆրիկայում Քանյեյին կասեն արդեն Կանյեսիգի, իսկ Քիմին՝ Կեմինգիշա։ Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն Ուգանդա են մեկնել այդ երկրի տուրիզմը զարգացնելու համար։