Փարիզը 200 միլիոն եվրո կհատկացնի Կիևին․ Ֆրանսիայի ՊՆ

Փարիզը 200 միլիոն եվրո կհատկացնի Կիևին․ Ֆրանսիայի ՊՆ

Ֆրանսիան լրացուցիչ 200 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի աջակցության հիմնադրամին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն, փոխանցում է Franceinfo-ն։

«Հանձնաժողովը կողմ է քվեարկել մի փոփոխության, որը հնարավորություն է տալիս ևս 200 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինայի աջակցության հիմնադրամին։ Սա նաև թույլ կտա մեզ սկսել նոր ռազմավարություն իրականացնել ուկրաինական բանակի համար նոր տեխնիկայի ձեռքբերման նպատակով»,- նշել է նա։

Պարբերականը նշում է, որ սա ֆինանսական օրինագծի մի մասն է, որը թույլ է տալիս ճշգրտումներ կատարել ընթացիկ բյուջետային տարվա վարկերի համար: