Քաղաքացիները ևս կարող են օրենքի նախագիծ մշակել և ներկայացնել Ազգային ժողով (տեսանյութ)

Քաղաքացիները ևս կարող են օրենքի նախագիծ մշակել և ներկայացնել Ազգային ժողով (տեսանյութ)
«Այլընտրանքային նախագծեր» խումբը օրենսդրական նախագիծ կազմելու, հասարակությանը օրենսդրական պրոցեսներում ընդգրկելու վերաբերյալ ուղեցույցեր է կազմել, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր։ Նախագծի անդամներից Էլինար Վարդանյանը, ով նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է, այսօր ներկայացրեց իրենց կատարած աշխատանքն ու ուղեցույցերի բովանդակությունը և ցուցադրեց տեսահոլովակներ, որոնք տեղեկացնում են մարդկանց օրենքներ մշակելու իրեն հնարավորությունների մասին։ Խնդրի էությունը հետևյալն է, նոր Սահմանադրությունն ու օրենքները թույլ են տալիս, որ քաղհասարակության ներկայացուցիչները, ՀԿ-ները կարողանան մասնակցել օրենսդիր աշխատանքին՝ այս կամ այն խնդրի կարգավորման վերաբերյալ օրենքի նախագծեր մշակել և դա ներկայացնել խորհրդարանի քննարկմնաը։



Դրա համար կան մի քանի եղանակներ՝ որևէ պատգամավորի միջոցով, նաև 50 հազար քաղաքացու ստորագրությամբ կարող են օրենքի նախագիծ մտցնել Ազգային ժողով։ Իսկ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու համար էլ անհրաժեշտ է 300 հազար քաղաքացու ստորագրություն։ Էլինար Վարդանյանը կարծում է, որ կան խնդիրներ, որոնց շուրջ կհավաքվեն մարդիկ և կտան իրենց ստորագրությունը։ Մի փոքր կարող է բարդանալ 300 հազար ստորագրության պարագայում, բայց նախաձեռնության հեղինակները կարծում են՝ բարդ է, բայց հնարավոր է։



**Hraparak.am**-ի հարցին՝ արդեն կա՞ն խնդիրներ, որոնց լուծման համար իրենց խումբն արդեն պատրաստել է օրենսդրական նախագծեր, Էլինար Վարդանյանն ասաց․ «Էս պահին կան մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ փորձում ենք լուծումները պատկերացնել։ Կոնկրետ ես այս պահին աշխատում եմ մի նախագծի վրա, որը վերաբերում է հաշմանդամություն ուենցող անձանց խնամակալների իրավունքներին և այլն, և ես կարծում եմ՝ առաջիկայում, երբ դա գործնական տեսքի կբերվի, մենք՝ ինքներս կօգտագործենք այս գործիքները»։



Միջոցառմանը հրավիրված էին նաև գործող պատգամավորներ, որոնք կապ են ունեցել ՀԿ-ների հետ կամ ՀԿ սեկտորում աշխատել են ժամանակին, օրինակ՝ ՀՀԿ-ականներ Սամվել Ֆարմանյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Էդմոն Մարուքյանը։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**