Հայկ Մարությանը նկատեց՝ մեկ տարի առաջ իր արձանագրած խախտումներն արդեն վերացրել են (տեսանյութ)

Հայկ Մարությանը նկատեց՝ մեկ տարի առաջ իր արձանագրած խախտումներն արդեն վերացրել են (տեսանյութ)
Այսօր Երևանի կողբացի փողոցում գտնվող տեղամասում իր ընտրությունը կատարեց նաև «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ մարությանը։ Նա ընտրության էր եկել դստեր հետ։ Հայկը քվեարկության եկավ իր սահամնած ժամից մոտ 20 րոպե ուշ… Թե ինոչ՝ւ պարզաբանեց․ «Քանի որ տանի էի գալիս և ոտքով էի գալիս, ճանապարհին քաղաքացիները կանգնեցնում էին, խոսում էին, նկարվում էինք»։



Մտնելով 9/47 տեղամաս, որտեղ պետք է քվեարկեր, Հայկ Մարությանը նկատեց, որ նախորդ ընտրություններին այստեղ իր կողմից արձանագրված խախտումներն այլևս չկան։



Նա մատով ցույց տվեց, որ նախորդ ընտրություններին, երբ ինքը այս նույն տեղամասում վստահված անձ էր, նկատել էր, որ քվեախցերի վերևում տեսախցիկներ կան դրված, իսկ հետևում հայելի կար։ Այսօր այդ տեսախցիկները փակված են, հայելին էլ հանված է։



Հայկի հետ նկարվելու ցանկություն էին հայտնում նաև ընտրատեղամասում՝ քվեարկության եկած անձինք։ Հայկը սասեց, հերթով բոլոր ցանկացողների հետ նկարվեց, ապա նոր մտավ քվեախուց։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**