Հայտնի է Բոնդի մասին նոր ֆիլմի ռեժիսորը

Հայտնի է Բոնդի մասին նոր ֆիլմի ռեժիսորը
Ամերիկացի ռեժիսոր Քերի Ֆուկունագան կսկսի Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումները։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ «Իսկական դեդեկտիվ» եւ «Անծագում գազանները» ժապավենների հեղինակը Բոնդի մասին նոր ֆիլմը կստեղծի՝ փոխարինելով Դեննի Բոյլին, ով հրաժարվել էր Բոնդի մասին նոր ֆիլմը նկարել այս տարվա օգոստոսին։



Հայտնի գաղտնի գործակալի մասին պատմող 25-րդ ֆիլմի նկարահանման աշխատանքները կիրականացվեն Pinewood Studios-ում եկող տարվա մարտիվ, իսկ համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2020-ի փետրվարի 14-ին։ Ֆիլմի պրոդյուսերներ Մայքլ Վիլսոնն ու Բարբարա Բրոքոլին հայտարարել են, որ ուրախ են Քերիի համար, եւ կարծում են որ բազմակողմանի ռեժիսորը իր նորարարական լուծումներով հիանալի արդյունք կապահովի նոր ֆիլմի համար։