«Զվարթնոց» օդանավակայանը՝ բրիտանական Daily Mail-ի ուշադրության կենտրոնում

«Զվարթնոց» օդանավակայանը՝ բրիտանական Daily Mail-ի ուշադրության կենտրոնում
Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Հայաստանի երբեմնի զարդն հանդիսացած Զվարթնոց օդանավակայանի հին շենքին, որը քանդման ենթակա կառույց է համարվում։ «Դա նման է մոնոլիտ տիեզերական քաղաքի, ասես հենց գիտաֆանտաստիկա որեւէ վեպից բերված լինի, սակայն իրականում այն խորհրդային գահի մարգարիտներից էր։ Ժամանակին «Զվարթնոցի» թիվ 1 տերմինալում ողջունել են ԽՍՀՄ ղեկավարությանն ու անծայրածիր կայսրության տարբեր շրջաններից ժամանաց հյուրերին, իսկ հիմա այն լքված է եւ մատնված անտերության, կողպված է ու ենթարկա քանդման»,- գրում է բրիտանական պարբերականը։



Հրապարակման մեջ նշվում է, որ օդանավակայանի կառուցումից ի վեր, սկսած 1970-ական թթ, ամեն մեկ ժամում 2500 ուղեւոր է անցել այդ տերմինալով, իսկական մի շքեղություն՝ դիտաշտարակում գտնվող ռեստորանով, որտեղից երեւում էր Հայաստանի մայրաքաղաքն իր ողջ գեղեկցությամբ։ Հրապարակման մեջ նշվում է, որ մուտք գործելով լքված շինություն, կարծես տեղափոխվում ես չորս տասնամյակ հետ, երբ «Զվարթնոցը» Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկներից էր։ Հոդվածում անդրադարձ է արվում նաեւ շենքի ապագա ճակատագրին, խոսվում Հայաստանի խորհրդային ժառանգության մասին, իսկ կից ներկայացվում է նաեւ բացառիկ ֆոտոշարք «Զվարթնոցի» հին շենքից։ Ուշագրավ է այն, որ պարբերականի զրուցակից բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինը գնահատել է հին շենքը որպես բացառիկ նմուշ խորհրդային ճարտարապետության եւ հույս հայտնել, որ նոր կառավարությունը կփորձի կանխել հին շենքի քանդումը, թեեւ նաեւ զգուշացնում է, որ որքան շատ է շենքը մնում նման վիճակում անտերության մատնված, այնքան ավելի այն փրկելու հնարավորությունները փոքրանում են։