Ո՞րն է ԱՄՆ պատմության ամենավատ սխալն ըստ Թրամփի

Ո՞րն է ԱՄՆ պատմության ամենավատ սխալն ըստ Թրամփի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զորքերի մտվնումը Մերձավոր Արեւելք Ջորջ Բուշի ղեկավարության տարիներին, հանդիսանում է ԱՄՆ պատմության խոշորագույն եւ ամենավատ սխալը։ Այս մասին Սպիտակ տան ներկայիս ղեկավարը հայտարարել է Hill.TV-ի եթերում։



«Ամենավատ սխալը, որն արվել է մեր երկրի պատմության մեջ, Մերձավոր Արեւելքում ռազմական ներկայություն ապահովելն է, որը նախաձեռնվեց նախագահ Բուշի կողմից»,- մասնավորապես ասել է Թրամփը։ Սրանով հանդերձ, Թրամփը նշել է, որ իր նախորդ Բարաք Օբաման սխալ է արել, երբ որոշում է կայացրել դուրս բերել զորքերը Մերձավոր Արեւելքից։



«Նույնիսկ այն դեպքում, երբ Օբամայի կողմից զորքերի դուրս բերումը սխալ էր, կարող եմ ասել, որ վատագույն սխալն այնտեղ զորքեր ուղարկելն էր, քանի որ այդ օպերացիան ԱՄՆ վրա նստեց 7 տրիլիոն դոլար եւ անթիվ կյանքեր»,- ամփոփել է նախագահ Թրամփը։