ԱԱՀ-ի վերադարձի ժամկետները էապես կրճատվել են

ԱԱՀ-ի վերադարձի ժամկետները էապես կրճատվել են
Արտահանման խթանման և հատկապես փոքր ու միջին բիզնեսի աջակցմանն ուղղված քաղաքականության շրջանակում ներկայում աննախադեպ բարենպաստ պայմաններ են գործում ԱԱՀ վճարող հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների համար, ինչը հիմնավորվում է նաև թվային ցուցանիշներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը։



Նա ասաց, որ 2018 թվականի ութ ամիսների ընթացքում արտահանողների կողմից ԱԱՀ-ի վերադարձի համար ներկայացված «առանց ուսումնասիրության» նշագրմամբ 201 հայտերից բավարարվել է 131-ը, որոնցով պահանջված ընդհանուր գումարը կազմել է 623,0 մլն. դրամ, իսկ 70 հայտեր չեն բավարարել որոշմամբ սահմանված չափանիշներին և նրանց մասով ընդհանուր սահմանված կարգով իրականացվել են ուսումնասիրություններ: «Տվյալ դեպքում միասնական հաշվին գումարի մուտքագրումը (վերադարձը) կատարվում է հաշված օրերի ընթացքում: Այժմ քննարկումեր են ընթանում վերոնշյալ պարզեցված ընթացակարգով սահմանված չափանիշների մեղմացման ուղղությամբ, ինչի արդյունքում ընթացակարգը կկիրառվի առավել մեծ թվով հարկ վճարողների հանդեպ»,-ասաց Միրզոյանը։



**Hraparak.am**-ը նկատեց, որ նախորդ իշխանության օրոք դժգոհությւոններ կային, որ պետությունն ուշացնում է ԱԱՀ-ի վերադարձը արտահանողներին, հիմա կա՞ նման խնդիր, որքա՞ն ժամկետում են վերադարձնում այդ գումարները, և արդյոք պետությունն այս պահին ունի՞ պարտք արտահանողներին։ Արման Միրզոյանն ասաց, որ մինչև 2018 թվականը գործում էր ԱԱՀ-ի վերադարձի 180-օրյա ժամկետ, սակայն ներկայում միասնական հաշվին մուտագրումից հետո Հարկային օրենսգրքում սահմանված է 20-օրյա ժամկետ։ Այսինքն՝ ժամկետները էապես կրճատվել են՝ հօգու արտահանողների։



Այս փոփոխությունը կատարվել է 2018 թվականի հոնվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրեսնգրքւոմ, որի որոշ դրույթներ այս պահին նորից փոփոխման ենթակա են։ Բայց, ինչպես հասկացանք, Հարկային օրենսգրքում ամենաբարվոք վիճակում է գտնվում հենց ԱԱՀ-ին առնչվող բաժինը, քանի այստեղ նոր փոփոխություններ չեն նախատեսվում։ «Տարբերությւոնը ամկետային առումով ակնհայտ է թե՛ օրենսդրության փոփոխության, թե՛ իրականում կատարվող վերադարձնրի առումով։ Կարծում եմ՝ դժգոհություններ, եթե նույնիսկ նախկինում եղելե ն, այժմ չպիտի լինեն, քանի որ նույնիսկ օրենքով սահմանված առավելագույն ժամկետների չենք հասնում, դա կատարվում է շատ ավելի վաղ։ Պարտքեր չենք ունենում»,-ասաց ՊԵԿ պաշտոնյան։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**