Փաշինյանի հետ իմ վերջին հանդիպումը կարևոր էր․ Ալիև

Փաշինյանի հետ իմ վերջին հանդիպումը կարևոր էր․ Ալիև

Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ Մյունխենում Հայաստանի վարչապետի հետ վերջին հանդիպումը կարևոր է խաղաղ գործընթացին դինամիկա հաղորդելու առումով։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակությանը։

«Ադրբեջանն աջակցում է գերմանական կողմի առաջարկով Բեռլինում արտգործնախարարների հանդիպման անցկացմանը։

Խաղաղության գործընթացում Գերմանիան իսկապես չեզոքություն է պահպանում»,-հավելել է նա։