«Փաստ». ՀՀ նախագահի խորհրդականի ունեցվածքը. Նրա դրամական միջոցներն ավելացել են

«Փաստ». ՀՀ նախագահի խորհրդականի ունեցվածքը. Նրա դրամական միջոցներն ավելացել են
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 40 000 ԱՄՆ դոլար և 587 066 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված 2018 թ. պաշտոնը ստանձնելու նրա հայտարարագրից: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են կենսաթոշակից և աշխատավարձից: Կենսաթոշակի եկամուտը կազմել է 482 000, աշխատավարձինը` 871 783 ՀՀ դրամ: Երկուսի հանրագումարը կազմել է 1 353 783 ՀՀ դրամ:



Նշենք, որ 2010 թ. Համլետ Գասպարյանը Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել: 2014թ. համատեղության կարգով նշանակվեց նաև Չեռնոգորիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Երեք տարի անց` 2017թ. նոյեմբերին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվեց զբաղեցրած պաշտոններից:



Ուսումնասիրելով նախկին դեսպանի` 2017թ. պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը, տեղեկացանք, որ նրա դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ավելի քիչ են եղել` 20 000 ԱՄՆ դոլար:



Իսկ ի տարբերություն նախագահի խորհրդականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրի եկամուտների, այդ ժամանակ աշխատավարձից գոյացած եկամուտն ավելի շատ է կազմել` 30 063 ԱՄՆ դոլար: Կենսաթոշակից ստացած եկամուտն էլ կազմել է 561 հազար դրամ»:



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_