Ո՞վ է ՊԵԿ նորանշանակ փոխնախագահը

Ո՞վ է ՊԵԿ նորանշանակ փոխնախագահը
Հեղափոխությունից հետո Պետեկամուտների կոմիտեն համալրվեց նոր՝ հիմնականում երիտասարդ ու թարմ կադրերով։ Իհարկե, այդ նոր ու երիտասարդ կադրերը այնպես չէ, որ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում ուղղակի կապ են ունեցել պետական եկամուտների հետ կամ պետական ապարատում աշխատանքային փորձ ունեն, բայց կայքում զետեղել են բավականին ծավալուն կենսագրական՝ կյանքի գրեթե բոլոր դրվագներով։ Օրինակ՝ ՊԵԿ նախագահի տեղակալներից միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ Շուշանիկ Ներսիսյանի կենսագրականին ծանոթանալիս «բացահայտում» ենք, որ նա աշխատել է որպես սպասարկման և վաճառքի մասնագետ՝ վերանայելով, փոփոխելով և զարգացնելով բիզնես գործընթացները, աշխատել է HSBC բանկում, կառավարել է ֆինանսական հանցագործությունների գծով ՄԲԾ ռիսկի ախորժակը և այսպես շարունակ։



Բայց Շուշանիկ Ներսիսյանի կենսագրականում առկա են նաև այլ դրվագներ։ Մասնավորապես, մենք պարզեցինք, որ Ներսիսյանը պարբերաբար գտնվել է և այժմ էլ գտնվում է ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ դատական քաշքշուկներում։ Օրինակ՝ վերջին մեկ տարվա ընթացքում նրա դիմումի հիման վրա հարուցված դատական գործերից մեկով նա հաղթել է, մյուսով՝ պարտվել, երկուսն էլ եղել էն վարչական իրավախախտումների վերաբերյալ բողոքարկումններ։ Մի դատական վեճ էլ առաջացել է Երևանի քաղաքապետարանի հետ՝ դարձյալ վարչական իրավախախտման մասով։ Հուսանք՝ ծառայողական մեքենա ունենալուց հետո նա ավելի քիչ խնդիրներ կունենա ՃՈ-ի հետ։