Գորիս-Խնձորեսկ ճանապարհին մեքենա է այրվել. վարորդն ու 4 ուղեւոր հասցրել են դուրս գալ

Գորիս-Խնձորեսկ ճանապարհին մեքենա է այրվել. վարորդն ու 4 ուղեւոր հասցրել են դուրս գալ
Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 24-ին, ժամը 22:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:



Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին՝ «Շորին ձոր» կոչվող տարածքում:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:13-ին, մարվել՝ 23:18-ին:



Այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Գ. Հ. եւ 4 ուղեւոր) շարժիչի հատվածը եւ սրահը՝ ամբողջությամբ:



Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: