Իրանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը կայցելի Ադրբեջան 

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը կայցելի Ադրբեջան 

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար, Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հատուկ ներկայացուցիչ Ալի Շամխանին կայցելի Ադրբեջան՝ այս տարվա հուլիսի տասնհինգին։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Այցը կկայանա Ադրբեջանի ԱԱ խորհրդի ղեկավար Ռամիլ Ուսուբովի հրավերով։ Այցի ընթացքում Շամխանին հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ։ Օրակարգում կլինեն ինչպես երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, այնպես էլ ռեգիոնալ եւ գլոբալ պրոբլեմատիկային առնչվող հարցեր։