Ուկրաինացի քաղաքական գործիչը իշխանություններին մուրացկան է անվանել

Ուկրաինացի քաղաքական գործիչը իշխանություններին մուրացկան է անվանել
Ուկրաինայի «Հիմք» («Основа») կուսակցության ղեկավար Անդրեյ Նիկոլայենկոն NewsOne հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ երկրի իշխանությունները չունեն զարգացման ներդրումային ռազմավարություն և զբաղված են Արժույթի միջազգային հիմնադրամից մուրացկանություն անելով:



Նրա խոսքով՝ ուկրաինական իշխանությունները, նորանոր վարկեր վերցնելով ԱՄՀ-ից, ավելի ու ավելի են մեծացնում երկրի բնակչության պարտքը:



«Իշխանությունը չի ունեցել և այսօր էլ չունի ներդրումային ռազմավարություն, զարգացման ռազմավարություն, նրանք միայն մուրացկանություն են անում, վարկեր են վերցնում որպեսզի պահպանեն տնտեսությունը դեֆոլտից ու կոլապսից: Եվ այդ ամենը Ուկրաինայի բնակչության հաշվին: Մեր իշխանությունները փորձում են ոչ պոպուլյար մեթոդներով մնալ բազկաթոռների մեջ՝ շարունակելով պարտքեր կուտակել և պարտքային փոսը քշել յուրաքանչյուր ուկրաինացու»,- ասել է Նիկոլայենկոն:



Քաղաքական գործիչը նաև նշել է, որ Ուկրաինայում գազի գինը կրկին կբարձրանա, որովհետև իշխանություններն ստիպված են լինելու փակել ԱՄՀ հերթական պարտքը: