Այս տարի «Բազե» ճամբարը չի կայանա

Այս տարի «Բազե» ճամբարը չի կայանա
Ամենամյա երիտասարդական «Բազե» երիտասարդական ճամբարն այս տարի չի կայանա։ **«Հրապարակ»**-ին հայտնեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից։ Նրանց խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել․ «Քանի որ երկրում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, այդ փոփոխությունների ձեւաչափի հետ չի համընկնում «Բազե» հավաքը։



Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ ամեն տարի ամռանը անցկացվում էր «Բազե» երիտասարդական ճամբարը: Ճամբարին մասնակցող ջոկատները ներկայացնում էին Հայաստանի մարզերը եւ Երեւանի վարչական շրջանները՝ ընդհանուր թվով 18-30 տարեկան շուրջ 660 երիտասարդ:



Նշենք, որ այս տարի հիմնադրամի հոգաբարձուների անդամ Կարեն Ավագյանը դիմում էր ներկայացել, որ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր։