Հրաձգություն ԱՄՆ Տեխաս նահանգի ծերանոցներից մեկում․ կա 3 զոհ

Հրաձգություն ԱՄՆ Տեխաս նահանգի ծերանոցներից մեկում․ կա 3 զոհ
Հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգի Ռոբսթաուն քաղաքի ծերանոցում, որի հետեւանքով 3 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով տեղի ոստիկանապետ Էրասմո Ֆլորեսի տարածած հայտարարությունը։



Զոհերի թվում է նաեւ հարձակումն իրականացնողը։ Վերջինիս ինքնությունը չի բացահայտվում։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ, հարձակումն իրականացնողը վնասազերծվել էր մինչ ոստիկանության ժամանումը։ Հարձակման մոտիվները դեռ անհայտ են։