Ռուսական 102-րդ ռազմաբազան հեռացրեց Գյումրու փողոցում տեղադրված արգելապատնեշները

Ռուսական 102-րդ ռազմաբազան հեռացրեց Գյումրու փողոցում տեղադրված արգելապատնեշները
Երեկ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի աշխատակիցները հեռացրին Շիրակացի փողոցի վրա տեղադրված բետոնյա արգելապատնեշները, որոնք ժամանակին տեղադրել էին իրենք:



Սա հատկապես արվել էր տարածքը տարանջատելու նպատակով: Գյումրեցիների ավտոմեքենաներն իրավունք չունեին կայանելու փողոցի այդ տարածքում: Որքան էլ արգելապատնեշների առկայությունը գյումրեցիների սրտով չէր, այնուամենայնիվ ռուս զինվորներին հակառակվել չէին համարձակվում: Հուլիսի 17-ի Փանիկի [միջադեպից ](https://www.hraparak.am/posts/5b4e43711b95c206c5c66e67/%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-102%D6%80%D5%A4-%D5%BC%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%A2%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D6%83%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AF%D5%AB-%D5%A2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BD%D5%A1%D6%80%D5%BD%D5%A1%D6%83%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80-%D5%A5%D5%B6-%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AC-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9)հետո Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալի հետ հանդիպման ընթացքում Փանիկի դեպքը քննարկելուց զատ, անդրադարձել է նաև այդ խնդիրին: Մարզպետը կարևորել է Շիրակացի փողոցի վրա տեղադրված բետոնյա արգելապատնեշների հեռացման, ինչպես նաև «Կամխուտ» հրաձգարանի ցանկապատման խնդրի լուծումը:



Հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը վստահեցրել է, որ բարձրացված հարցերի վերաբերյալ կզեկուցի 102-րդ ռազմաբազայի հրամանատարին և մարզպետի հետ առաջիկայում կայանալիք հանդիպման ժամանակ հնարավորություն կլինի զրուցել դրանց լուծման համար ձեռնարկված քայլերի մասին: Երեկ արդեն առաջին քայլն արվեց: Շիրակի մարզի բնակիչների համար կարևոր է նաև «Կամխուտ» հրաձգարանի ցանկապատման հարցը, որը նույնպես պատուհաս է տարածքի բնակիչների համար:



Հիշեցնենք, որ 2013թ-ին Վահրամաբերդ գյուղից արեւելք գտնվող «Կամխուտ» հրաձգարան-պոլիգոնի տարածքում գյուղի բնակիչները գտան երկու երեխայի դի, նրանք զոհվել էին նռնակի չպայթած մասերի հետ խաղալու պատճառով:



**Արևիկ Հակոբյան**