Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հանդեպ համարժեք հակազդեցության միջոցառումներ իրականացնել

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հանդեպ համարժեք հակազդեցության միջոցառումներ իրականացնել
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն իրական քայլեր ձեռնարկի իրանական նավթի արտահանման դեմ, ապա Թեհրանը պատրաստ է համարժեք քայլեր ձեռնարկել ընդդեմ Վաշինգտոնի։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։



«Եթե ԱՄՆ-ն որոշի լուրջ գործողությունների գնալ այդ ուղղությամբ, մենք պատրաստ ենք համարժեք հակաքայլեր կատարել»,- ասել է Ղասեմին։ Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատելու բոլոր երկրների հետ, որպեսզի նրանց համոզի հրաժարվել իրանական նավթից։