Կարծում եմ, որ գնալը ճիշտ է․ Երևանի ավագանու՝ «ՀՀԿ» խմբակցության անդամ

Կարծում եմ, որ գնալը ճիշտ է․ Երևանի ավագանու՝ «ՀՀԿ» խմբակցության անդամ
Երեւանի ավագանու «ՀՀԿ» խմբակցության անդամ Ենոք Ազարյանը կարծում է, որ Տարոն Մարգարյանի հրաժարական տալը ճիշտ որոշում էր․ «Վաղը կլինի նոր քաղաքապետ, հետո փոփոխություն կլինի, ամեն դեպքում կյանքը շարունակվում է։ Որոշակի աշխատանք կատարվել է, իհարկե։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, որպես քաղաքացի եւ ավագանի, եթե մի տեղ վստահության դիֆիցիտ կա, կարծում եմ, որ գնալը ճիշտ է»։



Ազարյանի խոսքով՝ ավագանու անդամը պետք է մասնակցի քաղաքի զարգացմանը, այլ ոչ թե զբաղվի քաղաքականությամբ․ «Մինչեւ Տարոն Մարգարյանի քաղաքապետ լինելը, ես 2009 թվականից սկսած ավագանու անդամ եմ եղել, նախորդների հետ շատ ակտիվ աշխատել եմ, բոլորի հետ աշխատել ենք»։



Նշենք, որ երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։