Տարկետման հանձնաժողովը ոչ բոլորին է գոհացրել, ուսանողները բողոքում են (տեսանյութ)

Տարկետման հանձնաժողովը ոչ բոլորին է գոհացրել, ուսանողները բողոքում են (տեսանյութ)
Մենք գրել էինք, որ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ԿԳ նախարարությանը կից ստեղծվել է տարկետում տրամադրող հանձնաժողով։ Այդ հանձնաժողովում ընդգրկաված են ԿԳՆ և ՊՆ ներկայացուցիչներ, հայաստանյան ուսումնական տարբեր հաստատություններից դեկաններ, ամբիոնների վարիչներ և ուսանողներ։ Թվում էր, թե ակադեմիական տարկետման հարցը հանձնաժողովի առկայության և գործունեության արդյունքում կարելի էր լուծված համարել, քանի որ ոչ վաղ անցյալում ուսանողները պայքարում էին հենց ակադեմիական տարկետման վերացման օրինագծի դեմ, բայց, արի ու տես, որ հանձնաժողովի սենյակից ոչ բոլոր ուսանողներն են գոհ դուրս գալիս։ Երեկ մի խումբ ուսանողներ, որոնք հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն են ստացել, դիմում- նամակով դիմեցին վարչապետին։ Մեզ հետ զրույցում տարկետում չստացած ուսանողներից մեկի հայրը ասաց, որ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում տարբեր խախտումներ են եղել, որոշել են ժամանակին դիմել վարչապետին, որպեսզի, իրենց բնորոշմամբ այդ սխալները ուղղվեն․



«Տարկետման ժողովի արդյունքների հետ համաձայն չենք, նախարաություն ենք դիմել, բավարարաված չենք պտասխանով ու հիմա դիմել ենք վարչապետին։ Տարբեր տեսակի անհամապատասխանություններ ու խախտումներ են եղել հանձնաժողովի կողմից որոշումները ընդունելու սկզբից մինչև վերև, որի հետևանքով որոշ դիմորդներ տուժել են, ուզում ենք ժամանակին միջամտել, որ այդ սխալը ուղղեն»։



Զրուցեցինք նաև ուսանողների հետ։ Նրանք հատկապես թերահավատորեն են մոտենում իրենց մոտիվացիային վերաբերող գնահատականներին և գնահատման մեխանիզմին։ Նրանցից մեկի պնդմամբ՝ ուսանողը կարող է ունենալ մոտիվացիա կամ կարող է չունենալ, չի կարող այնպես լինել, որ որևէ մեկի մոտիվացիան ընդամենը 0.25 բալով ավել լինի մյուսից, և համապատասխանաբար մեկը ստանա տարկետման եզրակացություն, մյուսը՝ ոչ․



«Մոտիվացիան նախ հնարավոր չէ գնահատել 10-15 րոպեի ընթացքում, բացի այդ հստակ չափանիշներ չկան, թե մոտիվացիան ինչ սանդղակով է ընդհանրապես հաշվվում։ Աշխարհում նույնիսկ չկա այդպիսի սանդղակ, որով կարելի է գնահատել՝ երիտասարդը մոտիվացված է, թե մոտիվացված չէ»։



Փորձեցինք ճշտել, թե ինչ հարցերի միջոցով են փորձել պարզել ուսանողների մոտիվացված լինելը․



« Սզբից քաղաքացին ներկայացնում է իրեն, թե ինչով է զբաղվել,կարո՞ղ է զբաղվել հետագայում։ Մասնագիտական հարցեր ևս եղել են որոշների մոտ, պատասխանել են երիտասարդեները, կամ որոշները գոհ, են դժգոհ են և այլն։ Հանձնաժողովի եզրակացությունները լի են սուբյեկտիվությամբ։ Շատ մեծ է էդ ռիսկը սուբյեկտիվության։ Մեր նամակի մեջ հստակ կա, թե ինչ պատճառներով ենք մենք բողոքարկում։ Այո, դրանցից մի բաղադրիչը հանձնաժողովի ոչ ճշգրիտ գնահատումն է եղել, երեխաներ կան, որ 0. 25 բալի պատճառով են դուրս մնացել, ինքներս մեզ հարց տանք՝ էդ 0.25-ը ինչպես պետք է ավել կամ պակաս գնահատեր, որ մենք ունենայինք ռեալ, օբյեկտիվ գնահատական»։



Ուսանողները մեզ հետ զրույցում նաև ասացին, որ 220 դիմորդից արդեն 140 հոգի քննվել է հանձնաժողովի կողմից, որոնցից մոտավորապես 120 հոգի ստացել է տարկետման եզրակացություն։ Ընդ որում, ուսանողների պնդմաբ, եղել են ուսանողներ, որոնք դեռ չեն էլ ընդունվել մագիստրատուրա, սակայն արդեն ստացել են դեռևս բանակ չմեկնելու «գրին քարտը», և այն իրենցից կվերցնեն, եթե ոչընդունվեն մագիստրատուրա կամ ասպիրանտուրա։ Ուսանողներից մեկը հանձնաժողովի այս որոշումը փորձեց ավելի պատկերավոր ներկայացնել․



«Էդ նման ա նրան, որ սպորտսմենի վզից կախեն ոսկե մեդալը ու ասեն՝ սա քոնն ա, բայց դու ամեն դեպքում մի հատ գնա կպի»։



Ուսանողները այժմ նաև հստկ ձևակերպված պահանջ ունեն, թող տրամադրեն տեսաձայնագրությունները և իրենք համեմատեն տարկետման որոշում ստացած և չստացած ուսանողների քննությունները։



**Կորյուն Սիմոնյան**