Երևի Նիկոլի խոշորացույցը ջարդված էր

Երևի Նիկոլի խոշորացույցը ջարդված էր
Հետևում եմ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը բանավոր «մենամարտին»՝ նրանք են որոշում երկրի գիտության ապագան: Կարելի է ասել հերոսաբար կռվում են հայկական գիտության ներկան (ի դեմս Հարությունյանի) և ապագան (Իոաննիսյան): «Մանկամիտ» ապագան անում է մերկապարանոց մեղադրանք մոդայիկ դարձաց «ատկատների»-ի մասին: Իբր Սամվել Հարությունյանը ինչ որ մեկից փող է պահանջել գրանտ տալու կամ նման ինչ որ բանի համար: Ակնհայտ չապացուցվող հիմարություն, ինչից միանգամից կառչել է Հարությունյանը: Կամայական դատարան որոշում կկայացնի հօգուտ նրա՝ իսկապես լավ շանս է: Որպեսզի ուժեղացնի իր դիրքերը և այս ամենը վերածի մոտակա տարիներին ՀՀ գիտությունը ղեկավարելու «ինդուլգենցիայի», (մեջբերում Սոնա Ադամյանի հոդվածից) Սամվել Հարությունյանն ասում է, որ իր վերանշանակումն այս պաշտոնում ամեն ինչ ասում է, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոշորացույցով է նայում կոռուպցիոն անցյալ ունեցողներին․ «Այդ մարդը պետք է տարրական գիտելիք ունենա եւ հասկանա, որ եթե ես նախկին իշխանությունների օրոք աշխատել եմ եւ վերանշանակվել եմ, դրանով ամեն ինչ ասված է»։ Հայ գեղջուկին վայել հարությունական նման մի «տրյուկ»-ի արդեն ականատես եղել էի Սերժ Սարգսյանի օրոք: Որպեսզի ցույց տա իր սկզբունքայնությունն ու իր ղեկավարած համակարգի անթերիությունը, Սամվել Հարությունյանը սկզբում մերժել էր ֆինանսավորել Սերժ Սարգսյանի եղոր՝ Լևոնի թեման: Վերջինս բողոքարկել էր և նոր դրանից հետո ստացել թեմատիկ ֆինանսավորում: Հարությունյանը հպարտանում էր այս գյուղական ինքնագործունեություն հիշեցնող խեղկատակությամբ և հոխորտում էր, թե դե տղա եք՝ ձեն հանեք: Բացարձակապես բան չի փոխվել գոնե իմ համար: Հարությունյանը վերանշանակվել է, նոր ԿԳ նախարարն էլ նույնատիպ բան է պնդում, պարզապես բառն է փոխվել՝ եթե դուխ ունեք…Քանի որ ՖԲ քննարկումներին իմ անունն էլ էր տրվել և նախարարի բառերը մասամբ ինձ էին վերաբերվում, ապա Իոաննիսյանի միջոցով փորձեցի հայտնել հետևյալը: Մեջբերում եմ ամբողջովին, թողնելով նույն կետադրությունը՝



_«Մամուլից տեղեկացա, հետո էլ մի ինտերվյու լսեցի, որ ԿԳՆ նախարարը հոխորտացել է, թե «աստված չանի, եթե փաստեր չբերեն ԳՊԿ նախագահի մասին», կամ էլ եթե դուխ ունեք…Խնդրում եմ նախարար և ԲՈՀ հախագահ ընկերներիդ բացատրի հետևյալը: Երբ որ ես դուխ ունեի, ու մենակ, առանց ամբոխի կանգնում ու ասում էի, որ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստով մտավոր հաշմանդամի զառանցանք հիշեցնող փաստաթուղթը ընդունել է որպես գիտության զարգացման ծրագիր՝ դուք չկայիք: Երբ ես ասում էի, որ Սամվել Հարությունյանը անմեխսունակ է և բան չի հասկանում գիտությունից և փող է ծամում՝ էլի չկայիք: Հիմա եկել, դուխից եք խոսում: Չերկարացնեմ: 2010թ. Նախագահի վերաստուգիչ հանձնաժողովի կազմում ստուգել եմ ԳՊԿ-ն: Եթե հումանիտար կրթությամբ նախարաը թվեր է սիրում՝ կարող է պահանջի այդ հաշվետվությունը: Եթե չհասկանա՝ հասարակական հիմունքներով կբացատրեմ: Իսկ եթե ուրիշ փաստեր է ուզում, ապա հայտնում եմ,՝_



_1. 2013թ. ԲՈՀ-ը հայտնաբերել էր, որ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում տեղի էր ունեցել պաշպանություն, որի թեզի հեղինակը նույնիսկ միջնակարգ կրթություն չուներ: Ներկայացրել էր կեղծ մանկավարժական դիպլոմ: Գործով զբաղվել էր ԱԱԾ-ն: Դիպլոմի կեղծ լինելը ստուգվել է: Անհայտ են ինձ մնացել, թե ինչպես են կոծկել գործը և ինչպես է այն ժամանակ նախարար Աշոտյանը «ջրել» ամեն ինչ: 2 տարի անց, նույն անձնավորությունը բերել է այս անգամ «Հայբուսակ»-ի դիպլոմ: ԲՈՀ-ը վախեցած պահանջել է, որ նախարար Լ. Մկրչյանը տեղեկանք տա, որ 2 տարում ստացված «Հայբուսակ»-ի դիպլոմը լավն է: Չգիտեմ ինչպես, բայց հիմա էլ Լ. Մկրտչյանն է ինչ որ տեղեկանք տվել: Արդյունքում ԲՈՀ-ը ստիպված, ինչպես Արզումանյանն էր նշում, հաստատել է թեկնածուականը: Պրն. Նախարար, ահա ձեզ կոնկրետ փաստ, իսկ մանրամասները կարող եք գտնել ՀՀ մամուլում իմ տարբեր հրապարակումներից: Աստված չանի չստուգես իմ նշածը, եթե դուխ չունես՝ասա:_



_2. Նույն 2013թ. ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանի ղեկավարությամբ պաշպանվել է թեզ կենսաֆիզիկա մասնագիտությամբ, ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետի պաշպանության խորհրդում: Նույն օրերին Թայվանում է տեղի ունեցել պաշպանություն՝ մի երկու ամիս ավելի շուտ: Աշխատանքները մեկը մյուսից քոփիփեյստ են արված: Պրիմիտիվ գրագողություն: Այն ստուգելու համար կարիք չկա կենսաֆիզիկայի մասնագետ լինել: Աշխատած է քսերոքսի ոճով: Դրա հիման վրա ես մի շարք հրապարակումներ եմ արել, նյութերն էլ ուղարկել թե ԲՈՀ, թե խմբագրություն: Կարող եք գտնել մամուլում: Գրագողին նորից վերանշանակել եք գիտության ղեկավար և գիտության հետ կապ չունեցող բազմաահազարանոց ինչ որ ամբոխ ուռռա է գոչում: Պրն նախարար, եթե դուխ ունեք՝ հանձնարարեք ձեր նորանշանակ ԲՈՀ նախագահին, որ ստուգի: Նախկինը ձեն ձուն չհանեց, մինչև աշխատանքից հանեցիք: «Աստված չանի, եթե չստուգեք»։_



Ահա կոնկրետ երկու փաստ, որոնց իրական լինելու մեջ ես համոզված եմ առանց խոշորացույցի և որոնք կապակցված են ու բնութագարական համակարգին: Անուններ, փաստաթղթեր և կարծիքներ, հայտնել եմ արդեն, չեմ էլ կարող հաշվել, թե քանի անգամ: Սամվել Հարությունյանը մի քանի անգամ հոխորտացել է, թե ինձ դատի կտա իրեն նման հարգարժան մարդուն վարկաբեկելու համար, բայց գործել է կոմսոմոլի ստոր մեթոդներով: Հիմա էլ գտել է թույլ օղակը: Եվ նորից նույն տհաս մեթոդները, իբր հիմքում անձնական պրոբլեմներն են, չստացված ասպիրանտուրա և այլն: Եթե գործը հասավ դատարան՝ Հարությունյանը միարժեքորեն կհաղթի Իոանեսսյանին: Երկու կարծիք լինել չի կարող: Մեղադրանքը անհիմն է ու չապացուցվող: Այդ մասը ինձ չի հետաքրքրում՝ թող ՖԲ-ի քաջեը գրոհեն: Ես վախենում եմ, որ դատական որոշումը կառավարության «ջարդված խոշորացույց»-ի հետ վերջնականապես կամրապնդեն Սամվել Հարությունյանի դիրքերը ՀՀ գիտությունը ղեկավարելու հարցում: Այդ իսկ պատճառով դարձյալ դիմում եմ ԿԳ նախարարին և ԲՈԿ դարձած ԲՈՀ-ի նախագահին:



Եթե անպայման ֆինանսական բաղադրիչ եք փնտրում կոռուպցիոն հարցերում, ապա հիշեցնում եմ նախկին փաստարկներս, որոնցով չեն զբաղվել ձեր նախորդները: Ս. Հարությունյանի գրագողության փաստի մեջ կասկածելու գործով աշխատանքները, որոնք դարձել են դիսերտացիայի հիմքը՝ ֆինանսավորվել են Հայ-բելառուսական դրամաշնորհով: Առավել չհասկացողներին բացատրում եմ՝ այդ դրամաշնորհը ինքն իրեն տվել է ԳՊԿ նախագահը: Իրականում բելառուսական կողմից վերցվել է նախկինում Մինսկում կատարված բավականին հնացած աշխատանք: Ավելի, ճարպիկ բելառուսական կողմը նույն հնացած տվյալները վաճառել էր թայվանական կողմին: Սա էլ դարձել էր Թայվանում պաշպանված դիսերտացիայի հիմքը: Բոլորին խաբում էր Հարությունյանի 70-ամյա ընկերը Բելառուսից: Հիմա ուշադիր՝ ֆինանսական մասով: Այդ տարիներին, իր սեփական պնդմամբ, այդ անձը դրամական բանկային փոխանցումներ էր անում Թայվանից Հայաստան Սամվել Հարությունյանի անձնական հաշվին: Կարծում եմ կասկածելու և մտորելու հարց կա: Ստուգեք, ճշտեք, համոզվեք: Վերջին օրերին տեղի ունեցածից ենթադրում եմ, որ առանց «տուշոնկա»-ի գործ չի հարուցվում: Դա էլ կա՝ շոգեխաշած քարայծի մսով: Սամվել Հարությունյանը իր 60-ամյակը նշել էր Սևանա լճում, նավի վրա: Գիտնական հյուրերին մատուցել էին կարմիր գրքում եղած ինչ որ կենդանու (ենթադրում եմ քարայծի) մսից խաշլամա:



Նախկին ԵրՖԻ նախկին աշխատակից **Սասուն Գևորգյան** (Թայվանից)