Մենք ենք, մեր Տիեզերքը

Մենք ենք, մեր Տիեզերքը
Մենք մեր մտքի ու տեխնիկայի աչքերով տեսնում ենք մեր շուրջը մի տարածություն, որին տվել ենք «Տիեզերք» անվանումը, այսինքն՝ մեծ երկիր։ Մենք առայժմ շատ քիչ բան գիտենք մեր շրջակա աշխարհի մասին։ Աստված մեզ հետ կիսվում է միայն այն չափով, ինչքան որ կարող ենք ընկալել։ Ըստ մեր պատկերացումների՝ ամեն ինչ ստեղծող ունի և, որ մենք նման ենք Ստեղծողին։



Մատերիայի շարժման հարահոս գործընթացում կենսաբանական համակարգերի առաջացումը, այսինքն՝ կյանքի ծագումը, սառը տրամաբանությամբ, այդ գործընթացի ոչ օրինաչափ, այլ կողմնակի արդյունքն է։ Տիզերքում եթե կյանքի ֆենոմենը մտովի անտեսենք, տակը միայն ֆիզիկան ու քիմիան են մնում։ Իսկ երբ ուսումնասիրում ենք կյանքի բոլոր կառույցները ներսից, սկսած կենսաբանական մոլեկուլներից մինչև օրգան-համակարգերը, մտածողությունն ու զգացմունքները, ամեն մեկն առանձի վերցրած, նույնպես ֆիզիկա ու քիմիա է։ Սակայն երբ կենսաբանական երևույթները մենք դիտարկում ենք որպես կառույցների համակարգված գործառույթներ, արդեն Տիեզերական բանականության՝ Աստծո հետ հաշվի չնստել հնարավոր չէ։ Օրգանական քիմիան, կենսամոլեկուլից մինչև օրգանիզմ, ձեռքի աշխատանք է։ Իսկ բանականության կենսամեքենան ըստ ամենայնի, անասելի անգամ ավելի բարդ կառույց է, քան Տիեզերքը։ Իսկ գիտե՞ք, որ մարդու կենտրոնական նյարդային համակարգը քնած ժամանակ ավելի մեծ ու բազմազան բանական գործառույթներ է իրականացնում, քան արթմնի վիճակում։ Նա «հաղթահարում» է ժամանակն ու տարածությունը։ Հիշեք երազատեսության ֆենոմենը՝ աստվածաշնչյան վկայագրություններից մինչև յուրաքանչյուրիս հետ կատարվածները։ Քնի հորմոնը՝ մելատոնինը, համարձակորեն կարելի է տելեպատիայի հորմոն համարել։ Շատ հայտնի գիտնականներ պնդել են, որ մեծագույն գիտական հայտնագործություններից շատերը երազատեսության ժամանակ նրանց ինչ-որ մեկն է հայտնել ու հուշել։ Տրամաբանությանը չի տրվում՝ ինչպե՞ս կարելի է օրեր կամ ժամեր առաջ իմանալ կատարվելիք դեպքի մասին, եթե նման բեմավիճակ ու սցենար նախատեսված չի եղել կյանքում։



Մարդը՝ հանձինս Ադամի, ընտրեց աշխահաճանաչողության ճանապարհը, այսինքն՝ դրախտային, քրտինքով չվաստակված երջանկությունը նա փոխեց տառապանքի երջանկությամբ։ Աստված հարգեց նրա ընտրությունը։



Տառապանքի երջանկություն։ Դա գիտնականի, պոետի ու նկարչի կյանքն է։ Աշխարհաճանաչողությունը տառապանքը է, առանց որի կյանքն անիմաստ է։



Չլքելով ասելիքիս հանրամատչելիության սահմանները, մի փոքր շրջագագայություն պետք է կատարեմ գիտության ոլորաններում։ Աշխարհաճանաչողություն ճանապարհին գիտնականին համակել է միայն մի հարց՝ «ի՞նչ է սա» հոգևորականը, փոխանցելով Աստծո խոսքն ասել է միայն, թե ինչի համար է սա։ Գիտությունն ասում է՝ ճանաչիր որ հարմարվես, կրոնն ասում է՝ ընդունիր, որ վաելես։ Գիտական աշխարհաճանաչողությունը, սկսած քարե կացնից մինչև տիեզերագնացությունը, մարդկությանը, մեծ հաշվով, համաշխարհային արհավիրքներից բացի բան չի տվել իսկ հոգևոր աշխարհաճանաչողությունը՝ հույս ու մխիթարանք։



Ի՞նչ է սա։ Ի՞նչ է մատերիան Տրեզերքում։ Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք եկել, ու՞ր ենք գնում։ Մի պոետ գրել է «Կյանքի գետում՝ մենք ալիք, Ծփում ենք ու երերում, Ոչ ակունքն է մեզ մոտիկ, Ոչ էլ ծովն է երևում»։ Նարեկացու մոտ մի այսպիսի տող ենք կարդում «Չլինի այնպես, որ գնամ, չհասնեմ»։ Միտքն, ինչպես տեսնում եք, ուրրվագծվում է՝ կյանքն Աստծո կողմից նպատակաբանվա՞ծ է, թե՞ լոկ ինքնաբավ գործընթաց է։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծո գործերն անքննելի են։



Իսկ ո՞րն է կյանքի իմաստը՝ մարդու համար։ Լև Տոլստոյն իր «Պատերազմ և խաղաղություն» վեպի հերոսներից մեկի բերանով ասում է՝ կյանքի իմաստն ապրել ու չմտածելն է կյանքի իմաստի մասին։ Սա ի՞նչ է, սլավոնական ապարդյունությու՞ն, թ՞ե հոգեփիլիսոփայություն։ Իսկ մենք, արիացիներս, գութանով ժամանակն ենք իմաստավորել, «Հորովել» ենք երգել, եկեղեցիներ ու խաչքարեր ենք կերտել, երկնահաղորդ մատյաններ ենք գրել, այսինքն՝ երկինք ու երկիր իրար ենք կապել, այսինքն՝ ոգեղենացրել ենք աշխարհը։ Թումանյանն ասում է՝ Հուր եմ դարձել՝ լույս տվել, Լույս տալով եմ սպառվել։ Այո, մենք մշակույթաստեղծ ազգ ենք, Նոբելյան մրցանակներ չենք բերել բայց մեր յուրաքանչյուրիս կյանքը լույս տալով է սպառվելն։



Սիրելի հայ ժողովուրդ, մենք կանք, մենք մեծ ազգ ենք։ Եկեք չնայենք մեր երկրի այսօրվա մռայլ իրականությանը։ Այդ իրականությունը մենք ենք ստեղծել՝ փակելով մեր հոգու աչքերը։ Եկենք մեր ադամանդները ցույց տանք աշխարհին։



Այսօր ես կխոսեմ մի հայ հանճարի, մեծ գիտության նարեկացիներից մեկի՝ Վռամ Խաչատրյանի մասին։ Նրա «Фундаментальные зарядовые силы» աշխատությունը անառարկելի հայտնություն է աշխարհի համար։ Նա սրբագրել է աշխարհի մասին գիտական բոլոր պատկերացումները։ Այս աշխատությունը, ըստ էության, ֆունդամենտալ գիտական բացահայտումների մի հրաշալի շղթա է։ Վ․Խաչատրյանը տալիս գիտականորեն հիմնավորված ավելի ճիշտ պատկերացումներ մատերիայի շարժիչ ուժերի, շարժման փուլային մեխանիզմների և այդ ուժերի փոխազդեցությունների մասին։ Ուսումնասիրելով այս աշխատությունը մարդկությունը աշխարհաճանաչողության նոր փուլ է թևակոխում։ Աշխատության հեղինակն ուղղակիորեն պատասխանում է մեր արևորդիներից մեկի՝ Ավ Իսահակյանի հարցադրմանը՝ Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ։ Ստացվում է, որ Աստված հատուկ գրասենյակ չունի, նա նյութի մեջ է, որպոս հիմնարար լիծք, որպես շարժիչ ու ամենաստեղծ ուժ։ Թումանյանն ասում է՝ Լսում եմ քո շունչն ու հունչը ամենուր։ Մատերիայի կառուցվացքային դրսևորման ամեն մի փուլում գերակայում են ուժային փոխազդեցության տարբեր մեխանիզներ։ Տարածությունն ու ժամանակը պայմանական հասկացություններ են, նրանք ուղղակի մաթեմաթիկական-չափողական «գործիքներ» են։



Ըստ Վ Խաչատրյանի, մատերիայի ֆունդամենտալ մասնիկներն ու լիցքերը ներմիջուկային կառույցներում այլ բնութագրեր ունեն։ Նա այդ փաստը գիտականորեն հիմնավորում է, և բնականաբար, գիտության մեջ նաև Ա Էյնշտեյնի հայտնի ուսմունքն է կորցնում իր գերակայական արժեքը։ Էլ չենք ասում, թե Վ ԽԱչատրյանի ուսմունքը նորագույն գիտական տեխնոլոգիանների մշակման հարցում ինչ մեծ ներուժ է կրում։ Մենք ուզում ենք, որ ի դեմս նաև Վ Խաչատրյանի, աշխարհն իմանա, թե հայ ազգն ինչ արժեքներ ունի ժամանակակից աշխարհում։



Սիրելի ՀՀ իշխանություն, իրար բերանից պատառ փախցնելու և միմիանց վրա փսխելու գործը մեր՝ հայերիս առաքելությունը չէ Աստծո աշխարհում։ Արի ու նկատիր ժողովրդիդ, քո նորացմամբ պատասխանիր մի հարցի, թե մեր միտքը ո՞վ է մոլորեցրել, ինչու՞ են միայն ուրիշի ծափերով դարերը բոլորվում և ինչու՞ է մեր ճամփան միշտ ամպի տակ մնում։



Այս հոդվածով ես ուղղակիորեն դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին



-Մեծարգո վարչապետ, խնդրում եմ, օգնեցեք մեր մտավորականությանը։ «Գրավիտոն» նորաստեխծ ՍՊԸ-ն ստանձնել է Վռամ Խաչատրյանի գիտական աշխատությունների ռուսերենից հայերեն ու անգլերեն թարգմանելու և դրանք հավուր պատշածի հրատարակելու գործը, բայց մեր երկրում, գիտեք, ով խելք ունի, նա փող չունի։ Եթե այս հարցում առատաձեռն կգտնվեք, մենք չէնք կարող ասել, թե հաջորդ խորհրդարանում Ձեր քաղաքականությունը սատարողների թիվն ինչ մեծություն է ունենալու, բայց «Գրավիտոն» ՍՊԸ-ն երաշխավորում է, որ դարեր հետո Ձեր քաղաքական համախոհների հոգիները դրախտում մեծամասնություն են կազմելու՝ Ձեր վաստակաշատ հոգու գլխավորությամբ։



«Գրավիտոն ՍՊԸ» տնօրեն՝ **Վահան Հարությունյան**