Թիվ 19 պոլիկլինիկայի բուժաշխատողները բողոքի ակցիա են անում

Թիվ 19 պոլիկլինիկայի բուժաշխատողները բողոքի ակցիա են անում
Երեւանի թիվ 19 պոլիկլինիկայում կրքերը չեն հանդարտվում։ Այս անգամ մի խումբ բուժաշխատողներ բողոքի ակցիա են անում տնօրեն Սամվել Սարգսյանի դեմ։



Երեւանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության ավագանու անդամ Թեհմինե Ենոքյանը տեղեկացրեց․ «Բուժաշխատողները պահանջում են կոռումպացված տնօրենի հրաժարականը, ում վրա, ի դեպ, օրեր առաջ հարուցվել է քրեական գործ»։



Նշենք, որ դեռ անցած ամսվա վերջին «Ելք» խմբակցության ավագանու անդամները կրկին այս պոլիկլինկայում էին՝ բուժաշխատողների ահազանգով։ Վերջիններս նշել էին, որ պոլիկլինիկայում չարաշահումներ կան, մասնավորապես՝ իրենց աշխատավարձերից տոկոսներ են պահվում կոմունալ վճարումների համար, սոնոգրաֆիայի եւ մամոգրաֆիայի սարքավորումները չեն աշխատում։