Դոնալդ Թրամփը սպառնացել է նոր մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների դեմ

Դոնալդ Թրամփը սպառնացել է նոր մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հավելյալ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների նկատմամբ եւս 200 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան տարածած հայտարարությունը։ Թրամփն հայտարարել է, որ խնդրել է ԱՄՆ առեւտրային ներկայացուցչին կազմել ցանկն այն ապրանքների, որոնք կարող են հայտնվել նոր մաքսատուրքերի տակ։



Այս քայլը Սպիտակ տան ղեկավարը հիմնավորել է այն հանգամանքով, որ չինական կողմն էլ իր հերթին է ամերիկյան ապրանքների հանդեպ սկսել նոր տարիֆներ սահմանել։ Մինչ այս, ամերիկյան կողմը չինական մի շարք ապրանքների հանդեպ սահմանել էր հակադեմպինգային մաքսատուրքեր։