Բառացի կրկնում է այն, ինչ Աննան է ասել

Բառացի կրկնում է այն, ինչ Աննան է ասել

Սրա նմանները, որ ներդրվեցին մեր պետական կառույցներում,   ոչինչ հենց այնպես չեն ասում։  2018-ին, երբ Արսեն Թորոսյան  ականը տեղադրվեց, նա չդանդաղեց,  անմիջապես մեջբերում արեց «Դոկտոր Հաուս» ֆիլմից մի հատված․ «Փոքրիկ դագաղների արտադրությունը, ասում են, շատ շահավետ է»: Ի դեպ նա մեջբերում էր անում մի բժշկից, ով որպես մարդ  բավականին տհաճ անձնավորություն էր ՝ ցինիկ, բռի, անտակտ։ Սա հենց այնպես չէր արվում։

Ինչպես բազում այլ դեպքերում, սա ևս  նշանային համակարգի ազդանշան էր,  որը  նշանակում էր, որ Հայաստանի ապագան կոկոնի մեջ խեղդվելու է։ Դրան հաջորդող սարսափազդու դեպքերը՝ փակ դագաղների, ոսկրակույտերի ամբողջությամբ  պատահական համընկու՞մ էր։ Մի փոքր հիշենք գարդասիլյան նրա կայսրությունը։ Հետո անցում կատարենք, երբ իբր բազմաթիվ կյանքեր փրկելու պատրվակի տակ արագի մեջ ուզում էր  կենդանի և ոչ կենդանի  դոնորների օրգանների «առևտուր սկսել»։ Դրա մեջ չէին գործում ոչ միայն մասնագիտական, այլև առևտրային կանոնները։ Հետո սկսվեց  իր հարստացման անշեղ գործընթացը, դատական քաշքշուկները, որը նրան սանձելի պահելու ու ըստ օրակարգի օգտագործելու պարզ միջոց էր։ Վկայությունը՝ նրա սանձված վիճակն է։ Բառացի կրկնում է այն, ինչ Աննան է ասել։ Աննան մեր հերոսների մասին  ասում էր՝ նրանք զոհվել են հանուն ոչնչի, այս կերպարը ավելի գլոբալ մասշտաբով կրկնում է նույնը։ Այսինքն՝ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում հանուն ոչնչի է զոհվել։ Այդ հանուն ոչինչը հայրենիքն է, երկիրը, հողը, օջախը։  

Առողջապահության նախարարի պաշտոնից դուրս գալը հանրության մեջ լարվածությունը թուլացնելու միջոց էր միայն։ Ինքը այսօր էլ ղեկավարում է այդ բնագավառը՝ ուրիշի անփորձ ձեռքերով։ Այսօր նրա ու նմանների միջոցով է իշխանությունը կրակից շագանակներ հանում։ Գիդը արատավորված է ավելի, քան արսեն թորոսյաններն են ու ինքը դրանց կարիքը ունի։