Վարդենիկցիները կրկին կկասեցնեն Հակոբ Հակոբյանի ՀԷԿ-ի ջրամատակարարումը

Վարդենիկցիները կրկին կկասեցնեն Հակոբ Հակոբյանի ՀԷԿ-ի ջրամատակարարումը
Ինչպես տեղեկացրել էինք, մայիսի 3-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը հանդիպում էր ունեցել վարդենիկցիների հետ։ Բանն այն է, որ մայիսի 1-ին Հակոբ Հակոբյանը նույնպես դեմ էր քվերակել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, այդ պատճառով վարդենիկցիները կասեցրել էին Հակոբյանին պատկանող ՀԷԿ-ի ջրամատակարարումը։



Ըստ մեր աղբյուրների՝ վարդենիկցիները վաղը նույնպես պատրաստվում են կասեցնել ՀԷԿ-ի ջրամատակարարումը, քանի որ, ինչպես իրենք են պնդում, Հակոբյանը նրանց խոստացել է Փաշինյանի օգտին քվերակել, սակայն այսօր նույնպես դեմ է քվերակել։



Հիշեցնենք, որ վարդենիկցիների հետ հանդիպման ժամանակ Հակոբյանը նրանց ուժեղ ճնշման ներքո ասել էր հետևյալը․



«**Ես ձեր պատգամավորն եմ եղե, ինձ մի տարի պետք չի, երեկ դուք կուսակցության հայտարարությունը կարդացել եք, մենք 20 ժամում փոշմանել ենք, ընտրում ենք Նիկոլին։ Այսինքն՝ մենք ընդամենը 20 ժամ ենք վերցրել Նիկոլին ընտրելու համար, երկրորդը՝ ձեզնից ո՞վ ա դավաճանին հարգում, բա դուք ուզում էիք՝ ես դավաճան դառնայի ձեր համար, բա ինչի՞ 20 ժամ չեք տալիս ինձ, որ ես դառնամ ձեր ուզած կնոպկա քվերակողը»։**



Կից ներկայացնում ենք նաև հանդիպման տեսագրությունը։



**Կորյուն Սիմոնյան**