ԱՄՆ Կոնգրեսի ռազմական կոմիտեն հակառուսական նոր սանկցիաներ է կազմում

ԱՄՆ Կոնգրեսի ռազմական կոմիտեն հակառուսական նոր սանկցիաներ է կազմում
ԱՄՆ Կոնգրեսի ռազմական կոմիտեն առաջարկել է նոր սանկցիաներ սահմանել ընդդեմ Ռուսաստանի՝ սանկցիոն ցանկում ներառելով բոլոր նրանց, ովքեր մատակարարումներ են իրականացրել ռուսական ռազմարդյունաբերական համալիրին պատկանող ընկերություններին եւ ձեռնարկություններին:



Առաջարկը նախատեսվում է քննարկել հաջորդ տարվա բյուջետային քննարկումների հետ: Հատկապես, ներկայացված առաջարկում ուշադրություն է դարձվել խոշոր սպառազինությունների արտադրությամբ զբաղվողներին:



Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Պետդուման հայտարարել էր, որ պատրաստվում է հակասանկցիաներ կիրառել ընդդեմ ԱՄՆ-ի: