Հայաստանում գործեց ժողովրդի իշխանությունը. The Washington Post

Հայաստանում գործեց ժողովրդի իշխանությունը. The Washington Post
Հայաստանում սկսել է գործել ժողովրդի իշխանությունը, սակայն ամենուր չէ, որ դա հնարավոր է: Այսպիսի խորագրով է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը անդրադարձել հայտնի վերլուծաբան Էնն Էփըլբաումը The Wahsington Post-ում:



Ամերիկացի վերլուծաբանը մեջբերել է գերմանացի փոխգնդապետ Հերալդ Եգերի խոսքերը, ով բացել է բեռլինյան պատը եւ թողել, որ իր համաքաղաքացիները անցնեն արգելապատնեշը: Հերալդ Եգերը ժամանակին ասել էր, որ երբ ժամանակին ինքը տեսել է Արեւելյան Գերմանիայի քաղաքացիների բազմությունը, հասկացել է, որ ժողովուրդը ճիշտ է: Նույն կերպ, ըստ Էփըլբաումի, ընթացել են նաեւ զարգացումները Հայաստանում եւ սկսել է գործել ժողովրդի իշխանությունը եւ տեսնելով փողոց դուրս եկած հազարավոր մարդկանց՝ իշպանությունը որոշել է հեռանալ:



Հոդվածում ներկայացվում է Հայաստանում տեղի ունեցած տասնմեկօրյա պայքարը՝ ըննդեմ Սերժ Սարգսյանի, ով տասը տարի նախագահ լինելուց հետո փորձել է մնալ իշխանության ղեկին՝ փոխելով նույնիսկ սահմանադրությունն ու օրենքները, որպեսզի կարողանա դառնալ վարչապետ:



Ամերիկացի վերլուծաբանը շարունակում է իր հոդվածը՝ ներկայացնելով Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի խոսքերը, ով ասել էր, թե Սերժ Սարգսյանի դիրքորոշման վրա ազդել է հատկապես այն, որ Հայաստանը փոքր պետություն է, սակայն ունի արտակարգ զգայուն ազգային համախմբվածություն:



Էփըլբաումը ներկայացրել է նաեւ դրվագներ մարտի մեկին տեղի ունեցած իրադարձություններից, արձանագրել, համեմատելով այլ ընդվզումները որ տեղի են ունեցել այլ երկրներում, որ ցավոք ամենուր չէ, որ հնարավոր է այս կերպ աշխատի ժողովրդի իշխանությունը: