Ռուսաստանը Հայաստանում վարչապե՞տ է նշանակում

Ռուսաստանը Հայաստանում վարչապե՞տ է նշանակում
Պաշտոնական Մոսկվան խորը տագնապի մեջ է հայաստանյան իրադարձությունների առնչությամբ: Ոչ միայն Հայաստան են գալիս ռուսաստանյան բարձրաստիճան ֆիգուրները (որոշ տեղեկություններով՝ օրերս այստեղ էր ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը)` հասկանալու, թե ի վերջո ինչ է կատարվում այստեղ, այլեւ հայաստանյան կարեւոր գործիչներին է Ռուսաստանը հերթով Մոսկվա կանչում` հասկանալու, թե նրանք «այլեւս հեռո՞ւ են խաղում Ռուսաստանից»:



Գագիկ Ծառուկյանի մեկօրյա այցն այդ կոնտեքստում է եղել. Մոսկվան անչափ անհանգստացած է եղել Փաշինյան-Ծառուկյան բանակցություններից։ Ծառուկյանը նրանց վստահեցրել է, որ իր դիրքորոշումներում բան չի փոխվել, բայց ինքը նաեւ ընդդիմություն է: Իսկ վերջին հանդիպումից ու բանակցություններից հետո Գ. Ծառուկյանը, չնայած իր թիմի հորդորներին՝ դնել իր թեկնածությունը, Նիկոլին հուսախաբ չի արել։



«Վերջին օրերին Հայաստանում իրադարձություններն այնքան արագ են փոխվում, որ չգիտես մայիսի 1-ին ինչ կլինի։ Բոլոր դեպքերում՝ Գ. Ծառուկյանի համար այսօր կոմֆորտ է. Սերժ Սարգսյանն այլեւս չկա, ինքն էլ պետք է ե՛ւ իշխանություններին, ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ ժողովրդին»,- ասաց մեր աղբյուրը:



Ի դեպ, Ծառուկյանն այսօր անձամբ հայտարարությամբ է հանդես գալու՝ բարձրաձայնելով վարչապետի իրենց թեկնածուի անունը։ Չի բացառվում, որ այդ անունը լինի Գագիկ Ծառուկյան։