96 տարեկանում ավարտել է համալսարանն ու դիմել մագիստրատուրա

96 տարեկանում ավարտել է համալսարանն ու դիմել մագիստրատուրա

Իտալիայում Ջուզեպպե Պատերնոն 96 տարեկանում ավարտել է համալսարանն ու որոշել դիմել մագիստրատուրա։ Նա դարձել է Իտալիայի ամենատարեց համալսարանական շրջանավարտը։ Սովորել է Պատերնոն նման հառաջացած տարիքում Պալերմոյի համալսարանում։ Հետաքրքրական է, որ տնային հանձնարարությունները կատարել է հին տպագրական սարքի վրա։ Նա ավարտել է փիլիսոփայության ֆակուլտետը։

Հայտնի է, որ ժամանակին չի կարողացել ստանալ համալսարանական կրթություն, քանի որ ընտանիք է պահել եւ աշխատել է օրնիբուն։ Հարազատները համարում են, որ Պատերնոն օրինակելի ուսանող է եւ օրինակ կարող է դառնալ իր ուսումնատենչությամբ երիտասարդների համար։