Գրիպը կարող է դառնալ դեպրեսիայի պատճառ

Գրիպը կարող է դառնալ դեպրեսիայի պատճառ

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ գրիպը կարող է ազդել մարդու հոգեկան առողջության վրա եւ դառնալ պատճառ դեպրեսիայի։ Այս մասին հայտնում են Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի համալսարանական հիվանդանոցի գիտնականները, որոնց հաջողվել է գտնել գրիպի եւ դեպրեսիայի միջեւ կապը։ Ըստ վերջիններիս, բանն այն է, որ մարդու օրգանիզմի իմունային համակարգում կա CSCL10 սպիտակուցը, որը վերահսկում է վիրուսները։ Ինչպես գրում է enovosty.com-ը, սպիտակուցը հաճախ կարող է ազդել գլխուղեղի այն մասերի վրա, որոնք պատասխանատու են մարդու տրամադրության վրա, ինչպես նաեւ ազդեցություն է ունենում մարդու գլխուղեղի այն հատվածի վրա, որը պատասխանատու է մարդու հոգեբանական վիճակի համար։ Եվ ահա, ուսումնասիրությունները պարզել են, որ այս սպիտակուցը կարող է պատճառ դառնալ դեպրեսիայի ոչ միայն գրիպի հաղթահարումից հետո, այլ նաեւ մի շարք այլ դեպքերում եւս։ Այն նաեւ մասնակցում է օրգանիզմի՝ հեպատիտ С-ի, մի շարք քաղցկեղային հիվանդությունների եւ աուտոիմունային հիվանդությունների հակազդմանը։