Մայիսից կսկսվի ջազի փառատոնը․ տեսանյութ

Մայիսից կսկսվի ջազի փառատոնը․ տեսանյութ
Այսօր հայտնի ջազմեն Լեւոն Մալխասյանն այցելել է ՀՀ նախագահի նստավայր։ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Լեւոն Մալխասյանը քննարկել է մայիսից սկսվող ջազի փառատոնին նվիրված հարցեր։



Իսկ ջազի փառատոնը նվիրված է լինելու հայկական ջազի 80-ամյակին եւ տեւելու է մինչեւ տարեվերջ, ութ ամիս։ Նախատեսվում են համերգներ տարբեր դահլիճներում, որոնց մասնակցելու են ոչ միայն հայ ջազմենները, այլեւ դրսից ժամանած հյուրեր։



Լեւոն Մալխասյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ ջազի փառատոնի մասին մանրամասներ կհաղորդի ավելի ուշ, ապրիլի կեսերին։