Իսրայելական կողմի ահազանգը հայկական բուհերի մասով կե՞ղծ էր

Իսրայելական կողմի ահազանգը հայկական բուհերի մասով կե՞ղծ էր
Օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանից հետաքրքրվել էինք, թե ինչ ճակատագիր ունեցավ իսրայելական կողմի ահազանգը ՀՀ-ի որոշ ոչ պետական բուհերի կողմից կեղծ դիպլոմներ տրամադրելու վերաբերյալ։



«Անցյալ տարի իսրայելական իշխանությունների կողմից եղավ ահազանգ Հայաստանի որոշ բուհերի կողմից շրջանավարտներին կեղծ դիպլոմներ տրամադրելու մասին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ իսրայելական իշխանությունների ահազանգը վերաբերել է ոչ պետական բուհեր «Հայբուսակ»-ին, «Սուրբ Թերեզա»-ի անվան համալսարանին եւ «Ավանդական բժշկության համալսարան»-ին։ «Հայբուսակ» համալսարանի վերաբերյալ մեր հարցին Դուք արդեն պատասխանել եք։ Խնդրում եմ տեղեկացնել, թե ՀՀ քննչական կոմիտեն ի՞նչ գործողություններ է կատարել «Սուրբ Թերեզա»-ի անվան համալսարանում եւ «Ավանդական բժշկության համալսարան»-ում, ի՞նչ խախտումներ է հայտնաբերել։



ՀՀ քննչական կոմիտեից մեզ արձագանքել են․ «Ի պատասխան Ձեր՝ 27․03․18թ․ հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Սուրբ Թերեզա»-ի անվան համալսարանում եւ «Ավանդական բժշկության համալսարան»-ում Ձեր կողմից մատնանշված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում նյութեր չեն ստացվել»։