Մահվան ելքով վրաերթ Արմավիրում

Մահվան ելքով վրաերթ Արմավիրում
Մարտի 31-ին, ժամը 03:56-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



ԱԻՆ-ի փոխանցմամբ, պարզվել է, որ Մուսալեռ գյուղում՝ 1980 թ. ծնված  Գ. Մ.-ը «Lexus» մակնիշի 50 CG 888 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել՝ 1989 թ. ծնված Գ. Հ.-ին, այնուհետև բախվել կայանած «Mercedes» մակնիշի 777 LL 10 պետհամարանիշի ավտոմեքենային. Գ. Հ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։