«Հրապարակ»․ Գալուստ Գրիգորիչ, գնալով ավելի եք նմանվում Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւին

«Հրապարակ»․ Գալուստ Գրիգորիչ, գնալով ավելի եք նմանվում Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւին
Գալուստ Գրիգորիչ, գնալով ավելի եք նմանվում Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւին, ինչո՞վ բացատրել այդ «հանգամանքը»՝ հարցրինք Գագիկ Մինասյանի եւ Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ ԱԺ միջանցքով քայլող Գալուստ Սահակյանին։



«Ես ինձ շատ լավ եմ զգում էդ փաստի առնչությամբ»: Հետո էլ պնդում են, թե «բոլշեւիկյան» թրենդ չկա ՀՀԿ-ում։ Գրիգորի՜չ, բայց դե, գիտեք, չէ՞, որ Սերժ Սարգսյանն ուզում է ձեզ` ՀՀԿ սինոդին, հրաժեշտ տալ ու ասել է` նոր սերունդ եմ ստեղծելու։ «Ես ասեմ հետեւյալը․ նոր սերունդի ստեղծումը բոլորիս խնդիրն է, եւ պիտի ստեղծենք էդ սերունդը»:



Ո՞վ է այդ սերունդը` ըստ Ձեզ, եւ ինչո՞ւ մինչ այս չեք ստեղծել: «Շատ ենք ստեղծել․ հրես մեկը` Արմեն Աշոտյանը»: Աշոտյանը նոր սերո՞ւնդ է, ինքը Ձեզնից մեծ է՝ արդեն 43 տարեկան է։ «Հա, էդպիսի բան կա… Պտի էլի ստեղծենք նոր սերունդ»: Բոլոր դեպքերում՝ որտե՞ղ է լինելու Ձեր տեղը, ՀՀԿ կանոնադրությամբ` ավագների խորհուրդ պե՞տք է գործի։ «Իմ տեղը շատ հաստատուն է․ դա Գալուստ Գրիգորիչ Սահակյանն է»: