Այս մարդուն փիառի համար նախատում էր փոխնահանգապետը, չիմանալով, որ նա կորցրել է ամեն ինչ․․․

Այս մարդուն փիառի համար նախատում  էր փոխնահանգապետը, չիմանալով,  որ նա կորցրել է ամեն ինչ․․․
Կեմերովոյի հրապարակում ընթանում է հանրահավաք Зимняя вишня առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետ կապված: Հրդեհին պաշտոնական տվյալներով զոհ է գնացել վաթսունչորս մարդ:



Իգոր Վոստրիկովը Կեմերովոյի ողբերգական հրդեհի ժամանակ կորցրել է երեք երեխաներին, կնոջը եւ քրոջը: Նա չի հավատում, որ զոհվել է ընդամենը 64 հոգի և մասնակցում է ցույցերին, ղեկավարում այն։ Հանրահավաքին նա անընդհատ երևում էր՝ կապույտ բաճկոնով ու ոչինչ չտեսնող հայացքով։ Փոխնահանգապետ Սերգեյ Ցիվելևը, ով եկել էր հրապարակ, նախատում է, որ նա «փիառ է անում ողբերգության ֆոնին», ասելով՝ երիտասարդ դուք ինչ է, փիառվե՞լ եք ուզում դժբախտության վրա։ Ի պատասխան տղամարդը պատասխանեց, որ ինքը կորցրել է ողջ ընտանիքը։ Երբ հարցնում են, թե նա ինչու է ղեկավարում հանրահավաքը, ասում է՝ ես այլևս կորցնելու բան չունեմ։



Սեգեյ Ցիվիլյովը, որ ողջ ընտանիքը կորցրած Իգորին նախատում էր, ծնկի իջավ․ <<Հնուց ի վեր մարդիկ Ռուսիայում ծնկում էին՝ ներողություն խնդրելու համար>>։



Սլայդով կարող եք նայել ամեն ինչ կորցրած մարդու ոչինչ չտեսնող հայացքը