Աստղագուշակ` մարտի 27-ի համար

Աստղագուշակ` մարտի 27-ի համար
**Խոյ**. Աշխատավայրում այժմ ավելի լավ է ղեկավարության աչքին չընկնել, քանի որ հնարավոր է շատ թերացումների հետ կապված ձեզանից հաշիվ պահանջեն եւ նախատեն, որից կվիրավորվեք եւ կհուսահատվեք:  Օրը ավելի հարմար է առանձնության մեջ անցկացնելու համար:



**Ցուլ**. Այսօր կուզենաք քրտնաջան աշխատել: Պատճառը սիրելիի մասին մտքերն են, որոնք ձեզ ուժ են տալիս: Փորձեք շրջանցել բոլոր խնդրահարույց հարցերը եւ վայելել օրվա դրական էմոցիաները: Այսօր ձեր հանդեպ ուշադիր կլինեն նաեւ հարազատները:



**Երկվորյակ**.  Օրն այնքան էլ հաջող չէ: Հնարավոր է տարբեր կոնֆլիկտներ առաջանան, լինեն վեճեր, անհամաձայնություններ: Զգույշ եղեք սադրանքներից:Այսօր հատկապես ոմանք կփորձեն ձեզ սադրել:  Հիշեք, որ ձեր ուժը ձեր համոզչական խոսքի մեջ է:



**Խեցգետին**. Այսօր ձեր բոլոր ջանքերը միտված կլինեն հաջողության հասնելուն: Այսօրվա հաջողության հիմնական երաշխիքը ձեր կարգապահություննու պատասխանատվությունն է: Այն վերաբերում է ինչպես մասնագիտական գործունեության ոլորտին, այնպես էլ անձնական կյանքին:



**Առյուծ**. Օրը տրամադրում է նոր գործեր սկսելուն եւ բանակցություններ վարելուն: Հնարավոր է նոր հարաբերություններ սկսեք անձնական կյանքում: Խուսափեք չափից դուրս ծանրաբեռնվելուց:



**Կույս**.  Օրը հարմար է բոլոր տեսակի նորարարությունների համար: Նույնիսկ դժվարությունների առաջանալու դեպքում  մի վհատվեք եւ շարունակեք ձեր նախաձեռնությունը:Հարմար ժամանակ է նոր ծանոթությունների եւ նոր կապեր հաստատելու համար:



**Կշեռք**.  Այս շրջանը հարմար է նոր պլանների իրականացման համար: Այսօր հատկապես կզգաք էներգիայի ներհոսք եւ ձեռնամուխ կլինեք ընթացիկ գործերի կատարմանը: Սիրելիմարդու հանդեպ եղեք ուշադիր:



**Կարիճ**. Օրը բարենպաստ է հատկապես անձնական կյանքի կարգավորման համար: Եթե դեռ չեք գտել ձեր երկրորդ կեսին, ապա հնարավորություն կա, որ այսօրվա ծանոթությունը կլինի ճակատագրական: Խուսափեք պարտք վերցնելուց եւ պարտք տալուց:



**Աղեղնավոր**. Հարազատներիհետ կոնֆլիկտները հնարավոր է մռայլեն ձեր օրը: Շատ հարցերի հնարավոր է վերջակետ դնեք: Լուրջ բախումներից կկարողանաք խուսափել, եթե ձեր խոսքերում չիջնեք կոպտության աստիճանի: Սիրելիի հետ հարաբերությունները կընթանան բնականոն հունով, եթե ցուցաբերեք նրբանկատություն:



**Այծեղջյուր**. Օրն այնքան էլ հարմար չէ գործարքների կնքման կամ պայմանագրերի ստորագրման համար: Այսօր ավելի լավ է զբաղվեք առօրեական հարցերով: Ֆինանսական հարցերում հնարավոր է ունենաք դժվարություններ:



Ջրհոս. Աշխատավայրում որեւէ կարեւոր քայլեր մի ձեռնարկեք: Նոր գործերից հեռու մնացեք, նույնիսկ եթե դրանք հեռանկարային են: Այսօր կկորցնեք ձեզ հատուկ ինքնավստահությունը: Իրավիճակը գնահատեք սթափ եւ միայն հետո անցեք գործի, առանց խուճապի մատնվելու:



Ձկներ. Հնարավոր է ավելորդ էմոցիոնալություն հանդես բերեք եւ շատ խնդիրներ հարուցեք հարազատների համար: Պահպանեք զգուշավորություն` նոր ծանոթների հետ շփումներում: