Ահավոր էր լսել զոհված զինվորի ընկերոջ գոռոցը․․․

Ահավոր էր լսել  զոհված զինվորի ընկերոջ գոռոցը․․․
Մարտի 24-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ուժեղ քամու հետևանքով ծառի տապալման արդյունքում, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արմեն Համայակի Հարությունյանը:



Ահա թե ինչ գրառում է արել «Զորամասը մի ընտանիք է, այդ ընտանիքը հայր չունե՞ր․․․» վերտառությամբ իմ հոդվածի տակ Սուսաննա Կոստանդյանը․



[Susanna Kostandyan](https://www.facebook.com/profile.php?id=100011337735700&fref=ufi)



Գիտե՞ք՝ ականատես եղա այսօր մի ահասարսուռ տեսարանի, հենց կապված այս դեպքի հետ։ Տղան մեքենայով գնում էր, երբ զանգում ու տեղեկացնում են, որ զինվոր ընկերը զոհվել է, տեսնեիք՝ ինչ ստրեսի մեջ էր երիտասարդը, մեքենան կանգնեցրել ու գոռում էր, մոտեցել էին ճանապարային ոստիկանության աշխատողները, անհնար էր հանգստացնել տղային, սփոփանքի խոսքեր չգտա ասելու, իմ աչքերից անկախ ինձանից արցունքներս հոսում էին, ուղղակի ասացի՝ ուժեղ եղիր։



Հասմիկ Բաբաջանյան