ԱՄՆ-ում ռուսական դեսպանատունն արձագանքել է ռուս դիվանագետների հնարավոր արտաքսմանը

ԱՄՆ-ում ռուսական դեսպանատունն արձագանքել է ռուս դիվանագետների հնարավոր արտաքսմանը
ԱՄՆ ռուսական դեսպանատունը հայտարարել է, որ Սպիտակ տունը դեռեւս ունի ժամանակ, եւ դեռ կարող է կանխել ռուս-ամերիկյան հարաբերություններում հնարավոր սրացումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:



Բանն այն է, որ դեռ անցյալ շաբաթվա վերջին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է արտաքսել ԱՄՆ-ում հավատարմագրված եւս երկու տասնյակ ռուս դիվանագետների, հետեւելով Լոնդոնի օրինակին, ի պատասխան նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման միջադեպի, որը տեղի է ունեցել Սոլսբերի քաղաքում: Դեսպանատան հայտարարության մեջ ռուսական մեղսակցությունը այդ թունավորմանը որակվել է որպես կեղծ նորություն եւ նշվել, որ ռուս-ամերիկյան հարաբերություններից կախված է աշխարհի կայունությունը: