Երևանյան հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

Երևանյան հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
ԱԻՆ-ում այսօր ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մանադյան փողոցում գտնվող հյուրանոցի նկուղային հարկի շոգեբաղնիքում:



Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ բժիշկը:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:31-ին, մարվել է՝ 10:50-ին:



Ամբողջությամբ այրվել են հյուրանոցի շոգեբաղնիքի փայտյա կառուցատարրերը (10 քմ) և գույքը՝ մասամբ: