ԿԲ-ի մոտ վրաերթի ենթարկված քաղաքացին տեղում մահացել է

ԿԲ-ի մոտ վրաերթի ենթարկված քաղաքացին տեղում մահացել է
Երեկ երեկոյան, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում գտնվող Կենտրոնական բանկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ:



Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:



Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին «Mercedes G530» մակնիշի  99 DO 999 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Մ. Գ.-ին, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է ճամփեզրին կայանած «Toyota Camrey» մակնիշի 760617 HC պետհամարանիշով ավտոմեքենայի տակ:



Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը շտապօգնության բրիգադն արձանագրել է քաղաքացու մահը: