Մարին Լե Պենին պարտավորեցրել են վերադարձնել կեղծ օգնականների աշխատավարձերը

Մարին Լե Պենին պարտավորեցրել են վերադարձնել կեղծ օգնականների աշխատավարձերը
ԵՄ դատարանը ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան Մարին Լե Պենին պարտավորցրել է վերադարձնել 320 հազար եվրո, որ նա անօրինական ճանապարհով ստացել է Եվրախորհրդարանի ստրուկտուրաներից՝ իբրեև իր օգնականների աշխատավարձ:



Գումարի վերադարձի որոշումը 2016թ. կայացրել էր Եվրախորհրդարանը, սակայն Լե Պենը բողոքարկել էր այն:



«Բողոքը մերժված է»,- ասվում է դատավճռում, որով Լե Պենին նաև պարտավորեցրել են վճարել դատական բոլոր ծախսերը:



Հիշեցնենք, որ Մարին Լե Պենը Ֆրանսիայի նախագահի վերջին ընտրություններում չորս թեկնածուներից մեկն էր և միայն ընտրությունների երկրորդ փուլում զիջեց գործող նախագահ Էմանուել Մակրոնին: