Արմեն Սարգսյանն ընտրվեց երեք «ավելորդ» դեմ ձայներով

Արմեն Սարգսյանն ընտրվեց երեք «ավելորդ» դեմ ձայներով
Արմեն Սարգսյանը 90 կողմ, 10 դեմ ձայներով քիչ առաջ ընտրվեց Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ։ Նրան ընտրեց ՀՀ խորհրդարանը՝ համաձայն Սահամանդրության պահանջի։



Ընտրության արդյունքները հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։



Ուշագրավ է, որ Արմեն Սարգսյանին դեմ քվեարկելու որոշում էր կայացրել խորհրդարանական ուժերից միայն «Ելք»-ը, որն ունի ինն անդամ։ Բայց Արմեն Սարգսյանի թեկնածությանը դեմ են քվեարկել տասը հոգի։



Նկատենք նաև, որ «Ելք» խմբակցոթյան ինն անդամներից երկուսը՝ Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը, ներկա չէին։Ներկա չէին նաև Գագիկ Ծառուկյանն ու Լուիզա Սարգսյանը։



Այսինքն՝ Արմեն Սարգսյանի թեկնածությանը, տրամաբանորեն, պիտի դեմ քվեարկած լինեին յոթ պատգամավոր։ Բայց պարզվեց՝ տասն են։ Այսինքն՝ առնվազն երեք հոգի դեմ է եղել, որոնք կարող են լինել ինչպես իշխանական ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից, այնպես էլ «Ծառուկյան» դաշինքից։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**