Լուլուն ու Ժակը հեռացել են «Երկիր Մեդիա»-ից․ պատճառը հայտնի է

Լուլուն ու Ժակը հեռացել են «Երկիր Մեդիա»-ից․ պատճառը հայտնի է
Հանրությանը հայտնի Լուլու-Ժակ հեռուստազույգն այլևս «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում չի լինի։ Մեր տեղեկություններով՝ հեռուստաընկերության առավոտյան ծրագիրը՝ «Բարև երկիր»-ը այլևս եթեր չի հեռարձակվի։ Իսկ թե որն է պատճառը, հետաքրքրվեցինք հաղորդավարներից։



Մեզ հետ զրույցում Լուսինե Բադալյանը՝ Լուլուն հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ հաղորդումը փակվել է անժամկետ՝ տեխնիկական խնդիրների պատճառով։ Հարցին, թե կվերադառնա՞ն եթեր, եթե հաղորդաշարը վերսկսվի, Լուսինեն նշեց․ «Քանի որ հաղորդումը անժամկետ է փակվել, եթե շուտ վերսկսվի, ապա կվերադառնանք, եթե ոչ, ապա երկար ժամանակ չենք կարող առանց աշխատանքի մնալ»։ Հետաքրքրվեցինք, թե աշխատանքի առաջարկ այլ տեղից ստացե՞լ է, Լուլուն նշեց․ «Երեկվանից է փակվել, նոր առաջարկ դեռ չկա»։



Նույն հարցն ուղղեցինք Ժակին, որը մեզ հետ զրույցում նշեց․ «Հեռուստաընկերությունը նոր եթերաշրջանի և այլ փոփոխությունների է պատրաստվում։ Առավոտյան ծրագիրն անժամկետ արձակուրդի է ուղարկվել, համապատասխանաբար մենք էլ դադարեցրել ենք մեր պարտականությունների իրականացումը՝ որպես հաղորդավարներ , իսկ ես նաև որպես ծրագրի ղեկավար»։



Նոր աշխատանքի առաջարկի վերաբերյալ հարցին էլ ժակը կեսկատակ նշեց․ «Այսօր «ազատության» դեռ առաջին օրն է։ Բայց արդեն տարբերակներ գծագրվում են»։



Նշենք, որ Լուլուն՝ 2, իսկ Ժակը 3 տարի է, ինչ աշխատում են «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում։