Փոթիում ռուսական նավ է կալանվել

Փոթիում ռուսական նավ է կալանվել
Վրացական Փոթի նավահանգստում կալանքի է վերցվել ռուսական դրոշով «Սվիր» տանկերը: Նավի կապիտանին տուգանել են նավագնացության կանոնները խախտելու համար:



Ինչպես նշում է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը, սահմանապահ ոստիկանությունը և բնապահպանության տեսչության աշխատակիցները հայտնաբերել են նավի կողմից Վրաստանի տարածքային ջրերի աղտոտման փաստ: Գերատեսչության տվյալներով՝ տանկերի անձնակազմը նավահանգստի տարածքում ծովն է լցրել մեծ քանակությամբ տնտեսական և օրգանական աղբ:



Փոթիի քաղաքային դատարանը տուգանք է սահմանել ռուսական նավի կապիտանին՝ 65 հազ. լարի (26,3 հազար դոլար) հօգուտ բյուջեի և 1,276 լարի (500 դոլար) շրջակա միջավայրի աղտոտման համար:



Նշվում է, որ նավը կարող է լքել Վրաստանի տարածքային ջրերը նշված տուգանքները վճարելուց հետո: