Աֆրինի քրդերը կրակը դադարեցնելու պատրաստակամություն են հայտնել

Աֆրինի քրդերը կրակը դադարեցնելու պատրաստակամություն են հայտնել
Սիրիական Աֆրինում քրդական աշխարհազորը հայտարարել է ՄԱԿ ԱԽ բանաձևի համաձայն կրակը դադարեցնելու իր պատրաստակամության մասին, սակայն նշել է, որ պատրաստ է նաև պատասխան հարված հասցնել ռեգիոնում թուրքական ուժերի գործողությունների դեպում:



Հիշեցնենք, որ շաբաթ ՄԱԿ ԱԽ-ն ընդունել էր 2401 բանաձևը, որով կոչ է արվում Սիրիայում հակամարտող բոլոր ուժերին առնվազն 30 օրով դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև ռազմական գործողությունների շրջանից հիվանդներին և վիրավորներին տարհանելու նպատակով:



Փետրվարի 24-ին հայտնի էր դարձել, որ հակաահաբեկչական պայքարի անվան տակ Սիրիա ներխուժած թուրքական զորքերը մարդկային ուժի նոր կորուստ են ունեցել: Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը:



Այդպիսով՝ սիրիական Աֆրինում քրդական աշխարհազորի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում թուրքական բանակի կենդանի ուժի կորուստները հասել են 33-ի: