Սահակաշվիլին պատրաստ է վերադառնալ Ուկրաինա՝ հանուն քննության

Սահակաշվիլին պատրաստ է վերադառնալ Ուկրաինա՝ հանուն քննության
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Ուկրաինա, որպեսզի մասնակցի քննչական գործողություններին:



Իր ֆեյսբուքյան էջում Սահակաշվիլին գրել է, որ իրեն ուժով են հեռացրել Ուկրաինայից, թեև ինքը պատրաստ էր Ուկրաինայում անցնել բոլոր դատական պրոցեդուրաները, իսկ հիմա Նիդերլանդներին են խնդրում քննչական գործողություններ իրականացնել իր նկատմամբ:



«Կամ գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն իր քավոր նախագահի հետ մտավոր սահմանափակումներ ունեն, կամ ոչ միայն ուկրաինացիներին, այլև եվրոպացիներին են ապուշի տեղ դնում և կամ բոլորը միասին: Ամեն դեպքում իմ պատասխանն այդ կլեպտոկրատներին սա է՝ ես պատրաստ եմ վերադառնալ Ուկրաինա և անցնել բոլոր քննչական գործողությունները, որպեսզի հաջողությամբ պսակեմ ձեր «գործը»»,- գրել է Սահակաշվիլին: