Դավթաշենի կամրջից ցած նետված մոր ու աղջկա մասին անմիջական տեղեկություն

Դավթաշենի կամրջից ցած նետված մոր ու աղջկա մասին անմիջական տեղեկություն
Դավթաշենի կամրջից ցած նետված 37- ամյա մոր ու ինը տարեկան աղջկա մասին կայքի աղբյուրները հաղորդում են․



Երեխան երկու կողմից ունի տատ, պապ, ունի հայր, ծնողները բաժանված են։ Մի՞ թե տատն ու պապն այդ երեխային չէին պահի։ Դեռ պարզված չեն ողբերգության հանգամանքները, լրագրողները կարծես լավ տեղեկացված լինեն, որ կարիքից ելնելով են ինքնասպան եղել։



Մեր աղբյուրը պատմեց․ «Ծնողները վաղուց բաժանված են եղել՝ երեւի մի 4-5 տարի, երեխան և մայրը՝ Գ․ Հարությունյանը, ապրում էին մոր ծնողների հետ։ Մայրը ԱԻՆ-ում ավագ գիտաշխատող էր։ 9-ամյա աղջկա հոր անունը Հարություն է, ճարտարապետ է և շատ բարի ու կիրթ մարդ։ Շատ ուշադիր էր երեխայի հանդեպ և ուզում էր, որ հաճախ տեսնի նրան։ Երեխան միշտ գնում էր հորական պապի, տատի մոտ, շատ սիրում էին աղջկան, նույնիսկ օրերով մնում էր հոր մոտ։ Այդքանը գիտեմ: Այսօր լսեցինք առավոտյան որ կորել է 2 օր առաջ, մնացածը իմացանք լրատվականներից՝ որ մահացած են գտել, այլ մանրամասնություններ չունենք»։



Հասմիկ Բաբաջանյան